Ուելսի հավաքականի լեգենդ Ռայան Գիգզը կարող է ստանձնել «Սուոնսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Գիգզն այժմ աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբում:
The Independent-ի տեղեկությունների համաձայն՝ «Սուոնսի»-ի նախագահ Ջենքինսը ցանկանում է հանդիպել Գիգզի հետ՝ նրան թիմը գլխավորելու առաջարկ անելու համար:
«Սուոնսի»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել երիտասարդ մասնագետի, և Գիգզը հիանալի թեկնածու է:








































