«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Լուի վան Գալին։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Երկրպագուները դժգոհ են թիմի ցուցադրած խաղից և այն համարում են ձանձրալի։ Այդուհանդերձ, ակումբի ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել 2017թ․ լրացող պայմանագրի ժամկետը։
64-ամյա մասնագետը «Յունայթեդ»-ը գլխավորել է 2014թ․ մայիսին՝ ավարտելով աշխատանքը Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։








































