Friday, 19 06 2026
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն

«Նրանց հետ երբևիցե չեմ հանդիպի»․ Ռուբեն Հայրապետյանը՝ ՖԱՖ-ի գործունեության մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն հայրապետյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է նաև ՖԱՖ ֆան-ակումբին, երկրպագուների ներկայացրած պահանջներին։

«Նախ՝ ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ մարզիչ։ Ֆուտբոլային լեզվով ասած, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնակարգով պրոֆեսիոնալ մարզիչ է համարվում ՊՐՈ լիցենզիա ունեցող մարզիչը։ Աշխարհում միգուցե  400․000 ՊՐՈ լիցենզիա ունեցող մարզիչ կա, այդ թվում՝ 13-ը Հայաստանում։ Այս մարդիկ ի՞նչ ի նկատի ունեն, չգիտեմ։ Խարիզմանտիկ ասելով ի՞նչ են հասկանում։ Այս մարդիկ չհասկանալով ֆուտբոլը, փորձում են ապակողմնորոշել երկրպագուներին, մեր հասարակությանը։ Այո, մեր հավաքականը վատ է խաղացել, բոլորս ցավում ենք։ Ալբանիայի խաղից հետո 3 օր ընտանիքիս անդմներին չէի ցանկանում տեսնել։ Հիմա այս մարդիկ որոշել են, որ իրենք են ամենաշատը մտահոգված ֆուտբոլով ու ուլտիմատումներ են ներկայացնում։ Ոչ մի ուլտիմատում չի կարող ինձ ստիպել հրաժարվել գործից, որն արել եմ տարիներ շարունակ, արել եմ ազնիվ ու նվիրված։

Բոլորն են տեսնում, որ թիմը վատ է խաղում։ Բայց ինչ կապ ունի մարզիչը, մենք պաշտոնակատար ունենք, բոլորը գիտեն, որ ցիկլի ավարտվելուց հետո նա դադարելու է աշխատել։ Նրանք ցանկանում են մամուլի ասուլիսով, միտինգով քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Երկրպագուների մեծ մասն ազնիվ երկրպագուներ են ՖԱՖ-ից, բայց մի քանի հոգի քաղաքական ինտրիգներ են փնտրում։ Ասում են՝ ապաքաղաքական կառուց է, բայց միտինգներին ելույթ են ունենում քաղաքական կազմակերպությունների կամ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ես նրանց հետ երբևիցե չեմ հանդիպի։ Կհանդիպեմ, եթե ինձ հետ հանդիպման գան իրենց պատվիրատուների հետ։ Ես գիտեմ՝ ովքեր են պատվիրատուները։

Ի՞նչ է նշանակում ոչ ֆուտբոլային պատճառներով հավաքական չհրավիրել։ Ինչի՞ պիտի, օրինակ՝ Դենիս Թումասյանին հավաքական կանչենք, եթե հայ չէ, ու երբ 10 տարի շարունակ հրավիրել ենք, տարբեր պատճառաբանություններ է բերում։ Վերջին 2 տարում մեզ մատների վրա խաղացնում է։ Զանգում ենք, ասում է անձնագիրս մամայի մոտ է։ Մոտ 15 անգամ հրավիրել ենք հավաքական, հրաժարվել է։ Յուրչենկոյի հետ միայն 2 անգամ ֆեդերացիայի փոխնախագահն է հանդիպել։ Պատրաստ եմ անձամբ հանդիպել։ Ասել է չեմ կարող խաղալ, քանի որ լեգեոներների սահմանափակում կա։ Կարո՞ղ եմ Ռուսաստանում օրենք փոխել։ Գոյություն ունի սպորտի նախարարություն։ Սպորտի նախարարը պետք է դա անի։

Տոմսերի գների հետ կապված հարցին վերապահումներով եմ նայում։ Եթե նայում ենք երկրի տնտեսական վիճակին, բնականաբար, կարող ենք քննարկել, բայց եթե տոմսերը թանկ են, ինչպես հասկանանք, որ Պորտուգալիայի հետ խաղից 3 օր առաջ շատ մտերիմ մարդ ինձնից 2 տոմս էին խնդրել, տղաս 50․000 դրամով միայն կարողացել է ձեռք բերել Արտաշատից։ Պորտուգալիայի հետ խաղին լեփ-լեցուն մարզադաշտ էր։ Իսկ դրան նախորդող կամ հաջորդող խաղում ինչու այդպես չէր։ Նույն այդ ՖԱՖ-ն այստեղ նստած էր, ասել եմ՝ ինչ գնով եք ուզում, ձրի եմ տալիս տոմսեր, ասել են ոչ։ Ասացի 1000 դրամով, ասել են չէ, 2000։ Իրենք են ասել։ 2000 դրամով 1000 տոմս են վերցրել ամեն խաղի։ Չի եղել սոցիալապես անապահով մարդ, որ դիմի մեզ ու չստանա տոմս։ Մինչև 4000 տոմս ենք բաժանել։ Եվ եթե թանկ են տոմսերը, ապա ինչու են ամենաէժան տրիբունաները դատարկ։ 1 տարի ինչու՞ ձեն չէիք հանում, երբ գալիս էիք ֆեդերացիայից տոմսեր ստանում։ Երբ 1000 տոմս էիք ստանում 1000 երկրպագու ունեցե՞լ է ՖԱՖ-ը։ Բա մնացած տոմսերն ի՞նչ եղան։

Ինչ-որ մարդկանց խումբ փորձում է նաև ազնիվ երկրպագուների հրահրել՝ օգտվելով հավաքականի վատ խաղից, ստեղծված իրավիճակից։ Փոխանակ կանգնեն հավաքականի կողքին, միասին ինչ-որ լուծումներ տանք, քաղաքական ինտրիգներ են որոնում։ Հետևեք ՖԱՖ-ին։ Որտեղ քաղաքական ինտրիգ կա, կենտրոնում են։ Պարզ չէ՞, որ ուղղորդված է։ Տարիների աշխատանքս, քրտինքը, որ թափել եմ, ինֆրաստրուկտուրաները, որ ստեղծել եմ․․․ Մինչև ինձ ամիսներով ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատավարձ չեն ստացել, նույնիսկ գրասենյակ չի ունեցել ֆեդերացիան, ենթակառուցվածքներ չեն եղել։ Ինձ մեղադրում են ֆուտբոլը բիզնես պրոյեկտ սարքելու մեջ։ Բոլորիդ առաջարկում եմ ստեղծել անկախ աուդիտորական խումբ, ինքս իմ անձնական միջոցներով ֆինանսավորեմ, իրենք ստուգեն ծայրից ծայր՝ ֆինանսները, թե ակադեմիայի հողերի սեփականատերերն ով է․․․ միլիոնավոր դոլարներ եմ ծախսել ֆուտբոլում, որ նման վերաբերմունքի՞ արժանանամ։

Այո, նրանք երկրպագուներ են, նրանք էլ են ցավում հավաքականի համար, բան չունեմ ասելու, նրանք էլ են մտահոգված, բայց պետք է սթափ մտածել, կենտրոնանալ այն կետի վրա, որը խնդիր է մեզ համար։ Նրանք ինքնահաստատվելու խնդիր ունեն։ 4-5 հոգի կան, ովքեր փիար կոմպանիա են ստեղծել իրենց համար։ Հիշեք՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղից առաջ օդանավակայանում ինչ էին կազմակերպել։ Պորտուգալացիք մեր հավաքականին ի՞նչ էին արել։ Էդ ի՞նչ շոու էր։ Ընդամենը ոստիկանական մեքենան տեսել էր, որ ճանապարհը փակ է, շրջվել, հետ էր գնացել։ Մոռացե՞լ են՝ ինչ ձևով էին Իտալիայի հավաքականին դիմավորում։ Փորձում էին այդ սև բիծը մաքրել իրանց վրայից, բայց այդպես չէ։ Չի կարելի մարդկանց հեղինակության հաշվին ինքնահաստատվել, վարկաբեկել։ Շատ են մտահոգվում՝ ասում եմ՝ հավաքականում կատարվել է դավաճանություն, թող դրա վրա կենտրոնանան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում