Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Համբուրգ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Պյեր-Միշել Լագոսան, Լյուիս Հոլտբին և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Մատս Հյումելսը:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Համբուրգ»-«Բորուսիա»` 3:0
1:0 Լագոսա (19՛), 2:0 Հոլտբի (41՛), 3:0 Հյումելս ի.գ. (55՛), 3:1 Օբամեյանգ (86՛)








































