Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Բենզեման ոտքի ցավեր է զգացել «արքայական ակումբ»-ի վերջին մարզման ժամանակ, սակայն բժիշկները դեմ չեն, որ ֆուտբոլիստը դուրս գա խաղադաշտ:
Հիշեցնենք՝ իսպանական գրանդերի մասնակցությամբ հերթական «կլասիկո»-ն կայանալու է նոյեմբերի 21-ին, «Ռեալ»-ի հարկի տակ:








































