Գերմանիայի ֆուտբոլի միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Պաշտոնյան հեռանալու որոշում է կայացրել՝ Spiegel պարբերականում տպագրված նյութի կապակցությամբ բարձրացած աղմուկից հետո:
Spiegel-ի տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան 6.7 մլն եվրո է վճարել, որպեսզի աշխարհի 2006 թվականի առաջնությունն անցկացնելու հնարավորություն ստանա:
Գերմանացի պաշտոնյան կասկածվում է նաև հարկերից խուսափելու մեջ: Նրա տանը խուզարկություն է անցկացվել, իսկ Գերմանիայի դատախազությունը գործ է հարուցել:








































