Ուկրաինայի Օլիմպիական ազգային կոմիտեն Գևորգ Մանուկյանին հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիկ է ճանաչել:
Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկն այդ կոչմանն է արժանացել Դոհայում կայացած աշխարհի 2015 թվականի առաջնությանն իր հաջողությունների համար:
Հիշեցնենք, որ մինչև 91 կգ քաշային կարգում Գևորգը նվաճել է բրոնզե մեդալ:










































