Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան բացառել է, որ ֆուտբոլիստը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել:
««Բարսելո՞նա»: Եթե անկեղծ լինեմ, Պոլը չի տեղափոխվի կատալոնական ակումբ: Մենք արդեն շփվել ենք «կապտանռնագույններ»-ի հետ, և նրանք հնարավորություն չեն ունեցել գնել Պոգբայի տրանսֆերը:
Արդեն ասել ենք, որ կլքենք «Յուվենտուս»-ը միայն այն դեպքում, եթե հարմար պահ լինի, հարմար նախագիծ՝ նոր ակումբում, և բոլոր կողմերը համաձայն լինեն:
Պոգբան դեռ որոշում չի կայացրել, որ հաստատ լքելու է թուրինյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո»,- Goal-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:








































