ՊՍԺ-ի 37-ամյա անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը վստահ է, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին խաղը, որ կայացավ Փարիզում, ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Մենք ունենք բավականաչափ վարպետություն: Առաջին խաղում ապացուցեցինք, որ թիմային ոգին չի բացակայում մեր կոլեկտիվից: «Բարսելոնա»-ն շատ բարդ հակառակորդ է, որը գնդակին տիրում է 90 րոպե: Բարդ է լինելու, բայց մենք ի զորու ենք հաղթել Կատալոնիայում»,- Բեքհեմի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































