Հարձակվող Մարիո Բալոտելին չի կարող օգնել «Միլան»-ին «Նապոլի»-ի դեմ խաղում: «Ռոսսոներիներ»-ի համար այս կարևորագույն խաղը Մարիոն բաց կթողնի որակազրկման պատճառով:
Ա Սերիայի նախորդ տուրի շրջանակներում կայացած «Ֆիորենտինա»-ի դեմ խաղում Բալոտելին խանգարեց խաղարկել տուգանայինը և նախազգուշացում վաստակեց:
«Ցավում եմ, որ որակազրկման պատճառով Բալոտելին չի մասնակցելու «Նապոլի»-ի դեմ խաղին: Պացինին կփոխարինի նրան»,- հայտնել է միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:








































