Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ մասին խոսել է Բարսելոնայի օդանավակայանում՝ պատասխանելով լրագրողների հացերին:
«Այո, ես ցանկանում եմ երկարաձգել «Բարսելոնա»-ի հետ պայմանագրիս ժամկետը»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Նեեյմարը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել կատալոնական ակումբի հետ, ինչը ձեռնտու է «Բարսելոնա»-ին: Իսպանական գրանդն այժմ ֆինանսական դժվար իրավիճակում է, և ակումբի ղեկավարությունը գերադասում է առայժմ չքննարկել ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ի հետ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:







































