«Գալաթասարայ»-ը պատրաստվում է բողոքարկել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Ռեալ»-ի դեմ հանդիպման ժամանակ Բուրակ Իլմազի ստացած դեղին քարտը:
«Բուրակը չէր խախտել կանոնները: Այն, ինչ տեղի է ունեցել Ռամոսի հետ դրվագում չի կարելի կանոնների խախտում անվանել: Ուստի` մենք արդեն կապ ենք հաստատել ՈւԵՖԱ-ի հետ և խնդրել չեղյալ համարել Բուրակ Իլմազի ստացած դեղին քարտը:
Առաջիկա օրերին ակնկալում ենք պատասախան ստանալ»,- ակումբի մարզական տնօրենի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:








































