Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպն այսօր երեկոյան ժամանելու է Լիվերպուլ, որից անմիջապես հետո պայմանագիր է ստորագրելու համանուն ակումբի հետ։
Sky Sports-ի փոխանցմամբ՝ Կլոպը 3 տարվա պայմանագիր է ստորագրելու։ Մարզչի շնորհանդեսն ու առաջին մամլո ասուլիսը «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում տեղի է ունենալու վաղը։
Յուրգեն Կլոպի օգնականներն են լինելու Ժելկո Բուվաչն ու Պետեր Կրավեցը, որոնց հետ նա աշխատել է Դորտմունդի «Բորուսիա»-ում։








































