Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպման նախօրեին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը բարձր գնահատականի է արժանացրել իր թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային:
Մասնագետը նշել է, որ հարձակվողը կարևոր դերակատարություն ունի ազգային թիմում:
«Բենզեմայի խաղը կախված է նրանցից, թե ովքեր են նրա կողքին կամ նրա թիկունքում: Իհարկե, Կարիմը կարող է ավելի լավ խաղալ: Սակայն նա մեր թիմի լավագույն հարձակվողն է մնում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դեշամի խոսքերը:








































