Լիոնի «Օլիմպիկ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետը հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, որպեսզի փոխարինի «Ռեն»-ի վնասվածք ստացած հարձակվող Պաուլ-Ժորժ Նտեպին, տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի հավաքականը հոկտեմբերի 8-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Լակազետը մասնակցել է 7 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:








































