«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին նշել է, որ վերջին տարիների ընթացքում Անգլիայի առաջանությունն ավելի է հզորացել: Հարձակվողի կարծիքով՝ այժմ Պրեմիեր լիգայում թույլ թիմեր չկան:
«6-7 տարի առաջ կային այնպիսի խաղեր, որոնց մասին վստահորեն կարող էինք ասել, որ հաղթելու ենք: Բայց հիմա բոլոր թիմերն առաջընթաց են գրանցել:
Հետնապահները հզոր ֆուտբոլիստների տրանսֆերներ են գնում և ուժեղացնում թիմը: Անգլիայի առաջնությունն ավելի է հզորացել վերջին տարիների ընթացքում: Այլևս հեշտ խաղեր չկան»,- Daily Mail-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:








































