«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր խաղաոճը: Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը դարպասապահն անհաջող խաղաց և գոլ բաց թողեց:
Բացի այդ, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ռոմա»-ի դեմ խաղում Տեր Շտեգենը գոլ բաց թողեց խաղադաշտի կենտրոնից:
««Լևանտե»-ի դեմ հանդիպման այդ դրվագում մենք կազմակերպված չխաղացինք պաշտպանությունում: Ես պետք է ավելի հստակ խաղայի և ընդունում եմ, որ պատասխանատվություն եմ կրում գոլի համար: Մեղավոր էի այդ դրվագոմ։
Իսկ «Ռոմա»-ի դեմ խաղի մասին անգամ չեմ մտածում: Չեմ պատրաստվում փոխել խաղաոճս: Դրա անհրաժեշտությունը, պարզապես, չեմ զգում»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Տեր Շտեգենի խոսքերը:








































