Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այսօր հանգստյան օր է:
9-րդ տուրում Բորիս Գելֆանդին պարտվելուց հետո Լևոն Արոնյանը նահանջեց երկրորդ հորիզոնական: Միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է՝ 6 միավորով:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Կարլսեն – 6 միավոր
2. Արոնյան – 5.5
3. Կրամնիկ – 5
4. Գրիշչուկ – 4.5
5. Գելֆանդ – 4.5
6. Սվիդլեր – 4
7. Իվանչուկ – 3.5
8. Ռաջաբով – 3
Վաղն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կպայքարի Իվանչուկի դեմ:








































