Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Արգենտինա-Վենեսուելա խաղի ժամանակ տանտերերի առաջատար Լիոնել Մեսսին մի քանի հարված է ստացել մրցակիցներից:
Հանդիպման 39-րդ րոպեին, օրինակ, Վենեսուելայի հավաքականի կիսապաշտպան Տոմաս Ռինկոնը հարվածել է Մեսսիի ձախ այտին, ինչի պատճառով Լեոյի ձախ աչքի շրջանում կապտուկ է առաջացել:








































