Թբիլիսիում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը:
96 կգ քաշային կարգում շարունակում է փայլել Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ալեքսանյանը թուրք ըմբիշին պարտության մատնելուց հետո առավելության հասավ նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Շալվա Գադաբադձեի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Արթուրը փայլեց առաջին և երկրորդ մրցափուլերում` առավելության հասնելով 1:0 և 3:0 հաշիվներով: Այսպիսով` երեք մրցափուլերի արդյունքով Արթուրը հաղթեց 3:0 հաշվով:








































