Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաիմ Լյովը գոհ է իր սաների` Մունդիալ-2014-ի ընտրական փուլում Ղազախստանի հավաքականի դեմ խաղում իր սաների ցուցադրած խաղից:
Հեշեցնենք, որ գերմանացիներն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը:
«Մենք պարտավոր էինք հաղթել այդ խաղում: Առաջին խաղից հետո խաղի ելքը վճռված կարելի էր համարել: Մեր երկրորդ գոլից հետո խաղի տեմպն ընկավ: Ամենակարևորն այն է, որ կարողացանք հաղթանակ տանել»,- Լյովի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:









































