Թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ծառայություններով:
Հոլանդացի ֆուտբոլիստը մինչև 2015թ. գործող պայմանագիր ունի իր ներկայիս ակումբի հետ, սակայն թուրքական ակումբի նախագահ Ունայ Անսալը պատրաստ է ջանք չխնայել Ռոբենին «Գալաթասարայ» հրավիրելու համար:
Հիշեցնենք, որ 2012թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը տրանսֆերային շուկայում ծախսեց մոտ 30 մլն եվրո, իսկ ձմռանը ձեռք բերեց Դիդյե Դրոգբայի ու Ուեսլի Սնեյդերի տրանսֆերները:








































