«Նապոլի»-ի հարձակվող և Մակեդոնիայի ազգային հավաքականի ավագ Գորան Պանդևը հայտնել է, որ 2012 թվականի լավագույն մարզչի կոչման համար քվեարկության ժամանակ իր ձայնը տվել է Ժոզե Մոուրինյոյին, ոչ թե Վիսենտե դել Բոսկեին:
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչավում այն մասնագետը, ով արժանանում է մարզիչների և ազգային թիմերի ավագների առավելագույն քվեներին:
ՖԻՖԱ-ի հրապարակած քվեարկության արդյունքներում նշվել է, որ Պանդևը քվեարկել է դել Բոսկեի օգտին: Մինչդեռ ֆուտբոլիստը պնդում է հակառակը:
«ՖԻՖԱ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն` ես քվեարկել եմ դել Բոսկեի օգտին: Սակայն, հակառակը, ձայնս Մոուրինյոյին եմ տվել: Անգամ զանգահարել եմ նրան և հայտնել, որ իր օգտին եմ քվեարկել: ՖԻՖԱ-ում, ցավոք, տարօրինակ իրադարձություններ են կատարվում»,- հայտնել է ֆուտբոլիստը La Sexta-ին տված հարցազրույցի ժամանակ:








































