Ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը մեկնաբանել է իր` Ուկրաինայի սև ցուցակում հայտնվելու փաստը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ջոնսը դիմում էր ներկայացրել Ռուսաստանի քաղքացիություն ստանալու հարցով: Գործընթացը կատարվել էր Յալտայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Մինչ հայտ ներկայացնելը նա հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ումից ռուսական անձնագիր էր խնդրել երկրում բիզնես ծավալելու նպատակով:
«Ես Ռուսաստան եմ եկել խաղաղության մասին մտածելով այնպես, ինչպես դա արել եմ վերջին 4 տարիների ընթացքում: Որևէ մեկին վիրավորելու նպատակ չեմ հետապնդել: Այստեղ բռնցքամարտեր եմ անցկացրել և ներկայացրել եմ իմ երաժշտությունը: Նկատել եմ, որ մարդիկ ինձ սիրում են, իսկ ես սիրում եմ, երբ ինձ սիրում են: Ռուսական անձնագիր եմ խնդրել, քանի որ այդպես ինձ ավելի հեշտ կլինի գալ Ռուսաստան, ինչպես նաև զբաղվել իմ բիզնեսով: Որևէ նոր բան չկա. ես այդ մասին խոսում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում:
Գիտեմ, որ Կլիչկո եղբայրները ցանկանում էին մենամարտել ինձ հետ, և միգուցե այս ամենն ինձ մարտահրավեր նետելու նրանց տարբերակն է: Եթե Վիտալին կամ Վլադիմիրը ցանկանում եմ պայքարել ինձ հետ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, ապա մենք կարող ենք մենամարտել Ուկրաինայի սահմաններից դուրս, ներառյալ Ղրիմում: Նրանք գիտեն` ինչպես կապ հաստատել ինձ հետ»,- հայտարարել է Ջոնսը:








































