Անգլիայի առաջնության առաջին դիվիզիոնի «Բլեքբեռն»-«Բարնլի» հանդիպմանը խաղադաշտ դուրս թռավ մի աքլոր, որը, սակայն, երկար ժամանակ չէր կարող հասկանալ, թե ինչ է ցանկանում` ֆուտբո՞լ խաղալ, թե՞ փախուստի դիմել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Բլեքբեռն Ռովերս»-ի խաղադաշտում «հավերի աշխարհի» ներկայացուցիչ է հայտնվում:
Հավանաբար, դա երկրպագուների ձեռքերի գործն է, ովքեր նման կերպով իրենց բողոքն են հայտնում հավի տապակած թևեր վաճառող Venky’s ընկերության դեմ, որը նաև ակումբի սեփականատերն է:








































