Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, տեղեկացնում է «արքայական ակումբ»-ի թվիթերյան միկրոբլոգը:
Իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալ»-ում կմնա մինչև 2020 թվականը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` 29-ամյա պաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո:
Հիշեցնենք, որ պաշտոնական մամլո ասուլիսը տեղի կունենա Երևանի ժամանակով 15:30-ին:









































