Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան սպասում է Տիտո Վիլանովայի վերադարձին և հուսով է, որ հաջորդ խաղից թիմի ղեկին կլինի Վիլանովան:
Հիշեցնենք, որ «Բարսա»-ի գլխավոր մարզիչն ԱՄՆ-ում է և վերականգնվում է հարականջային թքագեղձի երկրորդ վիրահատությունից:
Սպասվում է, որ Վիլանովան Իսպանիա կվերադառնա մարտի վերջին, իսկ թիմի ներկայացուցիչները նշում են, որ Վիլանովան անհամբեր սպասում է աշխատանքի անցնելու օրվան:
«Ցանկանում եմ, որ «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղը վերջինը լինի ինձ համար՝ թիմի ղեկին: Չեմ ցանկանում գնահատել այս ժամանակահատվածում իմ կատարած աշխատանքը: Սա թիմ է, որտեղ չպետք է գնահատականներ տան անհատները»,- հայտարարել է Ռոուրան:








































