Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիլմար Վալդեսը հայտարարել է, որ Հարավային Ամերիկայի բոլոր երկրները ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում միաձայն կքվեարկեն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի օգտին:
«Գոյություն ունի կապ CONMEBOL-ի երկրների և Պլատինիի միջև: Այդ մարդը հսկայական փորձ ունի և մենք հենց նրա օգտին ենք քվեարկելու»,- ասել է Վալդեսը:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները կկայանան 2016-ի փետրվարի 26-ին:









































