«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Կամպ Նոու»-ում կայացած «Միլան»-ի դեմ հանդիպման մասին:
«Բախտը ժպտաց, և մենք արագ գոլ խփեցինք: Մթնոլորտն էլ հիանալի էր: Երկրպագուները հասկանում էին, որ մեզ աջակցություն է հարկավոր, և մենք խաղացինք նրանց համար:
«Բարսելոնա»-ն գերազանցում էր «Միլան»-ին խաղի մեկնարկից: Մեզ հաջողվեց գոլեր հեղինակել, որոնք անհրաժեշտ էին մրցաշարի հաջորդ փուլ անցնելու համար»,- նշել է Պիկեն:








































