«Բարսելոնա»-ն իր պաշտոնական կայքում դժգոհություն է հայտնել ՈւԵՖԱ-ի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2014/15 թվականների մրցաշրջանի եզրափակչի արդյունքներով ակումբը տուգանելու որոշման կապակցությամբ:
««Բարսելոնա»-ն հարգանքով է վերաբերում ՈւԵՖԱ-ի պատժամիջոցներին, որոնց մասին տեղեկացվել ենք: Սակայն ակումբը դեմ է այդ պատժամիջոցներին, քանի որ կազմակերպության պաշտոնական ներակայցուցիչը մինչև խաղն ու դրանից հետո ակումբի անդամների և երկրպագուների վարքը գնահատել է որպես գերազանց:
«Բարսելոնա»-ն մտադիր է բողոքարկել որոշումը, որպեսզի պաշտպանի ակումբի և նրա ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը»,- ասված է հայտարարության մեջ:








































