«Սևիլիա»-ի պաշտպան Կոկեն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի և կատալոնական «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի վերաբերյալ: 28-ամյա պաշտպանը նշել է, որ Ռոնալդուի դեմ ավելի դժվար է խաղալ:
«Պաշտպանության եզրում Քրիշտիանու Ռոնալդուի դեմ ավելի դժվար է խաղալ, ավելի դժվար է զսպել նրա գրոհները: Սակայն, ինչ խոսք, դժվար է խաղալ նաև Մեսսի դեմ:
Ինչ վերաբերում աշխարհի լավագույն պաշտպանի մասին իմ կարծիքին, ապա նա Սերխիո Ռամոսն է: Ինձ շատ է դուր գալիս նաև Ֆերնանդո Յերոն՝ իր խաղային և մարդկային որակներով»-ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոկեի խոսքերը:








































