Իտալացի մասնագետը մտադիր չէ լքել Փարիզը:
Վերջերս արտասահմանյան մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հեռանալու է թիմից՝ տեղափոխվելով կա´մ «Ռոմա», կա´մ «Ռեալ»: Չնայած այս տեղեկություններին՝ Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Ֆրանսիայից:
«Մենք պայմանագիր ունենք, ըստ որի՝ եթե ընթացիկ մրցաշրջանում թիմն զբաղեցնի առաջին, երկրորդ կամ երրորդ հորիզոնականը, ապա մեր միջև գործող համաձայնագրի ժամկետը երկարաձգվում է ևս մեկ տարի: Ես ոչ մի գաղտնիք չունեմ. ուզում եմ շարունակել աշխատանքս այստեղ»,- Football365.fr-ը փոխանցում է Անչելոտիի խոսքերը:







































