Մադրիդի «Ռեալ»-ն «Էսպանյոլ»-ի հետ համաձայնության է եկել դարպասապահ Կիկո Կասիլյայի տրանսֆերի հարցում։ Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Կասիլյան «Ռեալ»-ի սան է։ Նա ակումբային գրանցումը փոխել է 2008թ․։ Այնուամենայնիվ, Իկեր Կասիլյասի՝ «Պորտու» տեղափոխությունից հետո «Ռեալ»-ը վերադարձրել է նրան որպես լեգենդար դարպասապահին փոխարինողի։
28-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ը 10 մլն եվրո է վճարել։








































