Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է 20 մլն եվրո առաջարկել «Բարսելոնա»-ին` Պեդրոյի իրավունքների դիմաց և պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարել ՊՍԺ-ի հետ:
Նախորդ մրցաշրջանում իսպանացին 35 հանդիպում է անցկացրել և 6 գոլ խփել: Ընդ որում, նա ընդամենը 15 անգամ է խաղադաշտ դուրս եկել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում: Այդ իսկ պատճառով Պեդրոն հայտարարել է, որ մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ քննարկել իր ապագայի հարցը:
Հարկ է նշել, որ կատալոնացիները չեն ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից: Պեդրոյի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Ցանկացած դեպքում, ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բարսելոնա»-ն նվազագույնը 30 մլն եվրո կպահանջի:








































