Կատալոնական «Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյան կարիերան կշարունակի «Ռեալ»-ում:
Իսպանական As պարբերականը տեղեկացնում է, որ «արքայական» ակումբին մնում է միայն համաձայնեցնել պայմանագրի կետերը կատալոնական ակումբի հետ:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը փորձում է իջեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մինչև 6 միլիոն եվրո: Պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա ժամերի ընթացքում:
Հավելենք, որ Կասիլյան մասնակցել է Պրիմերայի 37 խաղերի եւ բաց թողել 48 գոլ:








































