Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի` «Պորտու» տեղափոխությունը կարող է ձախողվել` ֆինանսական տարաձայնությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ էր պորտուգալական գրանդ տեղափոխությանը: Նշվում էր, որ Կասիլյասը տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձ է ստանալու «Պորտու»-ում: Սակայն ֆուտբոլիստն ակումբի հետ չի կարողացել համաձայնության հասնել Պորտուգալիայում հարկ վճարելու հարցում, և նա պահանջել է ամբողջ գումարը, որ կվաստակեր «Ռեալ»-ում, եթե հանդես գար «արքայական ակումբ»-ում մինչև 2017 թվականը:
Այդ դեպքում Կասիլյասը կստանար 25 մլն եվրո` առանց հարկերի: Պորտուգալական կողմը չի համաձայնել այդ պայմանին: Բանակցությունները շարունակվում են:







































