«Ուիմբլդոն-2015»-ի կանանց մենախաղի շրջանակներում կայացել են կիսաեզրափակչի դիմակայությունները:
21-ամյա Գարբին Մուգուրուսան 6:2, 3:6, 6:3 հաշվով առավելության է հասել լեհ թենիսիտուհի Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ: Ամերիկուհի Սերենա Ուիլիամսն էլ կիսաեզրափակիչում պարտության է մատնել մրցաշարի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովային՝ 6։2, 6։4 հաշվով:
Այպիսով` «Ուիմբլդոն-2015» հաղթողի տիտղոսը կվիճարկեն Գարբին Մուգուրուսան և Սերենա Ուիլիամսը: Դիմակայությունը կկայանա հուլիսի 12-ին: