Գևորիկ Պողոսյանը երեք բրոնզե մեդալ նվաճեց Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
94 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդին ընդամենը երկու կիլոգրամ չբավականացրեց Եվրոպայի չեմպիոն հռչակվելու համար:
Պոկում վարժությունում Գևորիկը բարձրացրեց 173 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 216 կգ կշռող ծանրաձողը:
Ընդհանուր 391 կգ արդյունքով չեմպիոն դարձավ ռուս Անդրեյ Դեմանովը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց մոլդովացի Անատոլի Կիրիկուն` 390 կգ: Գևորիկ պողոսյանը 389 կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ տեղը: