Marca-ի հաղորդմամբ, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կայանալիք «կլասիկո»-ի ֆավորիտը Մադրիդի «Ռեալ»-ն է:
«Ես միշտ բարձր կարծիքի եմ եղել «Ռեալ»-ի մասին: Այս պահին մադրիդցիներն ավելի վտանգավոր են, քան «Նոու Քամփ»-ում կայացած խաղից առաջ: Համարում եմ, որ այս խաղի ֆավորիտը մեր մրցակիցն է: Եթե մենք պարտվենք, ապա չեմպիոնության համար պայքարը նոր ուժով կբորբոքվի:
Մրցակցի ֆուտբոլիստների մասին կասեմ, որ նրանք մեզ գերազանցում են դարպասին ավելի հաճախ հարվածելով, բացի դրանից` ավելի արագաշարժ են ու ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված: «Ռեալ»-ի ֆուտբոլիստները շատ լավ են օգտագործում ազատ տարածությունները և կարող են երեք հպումով գնդակը հասցնել մրցակցի տուգանային հրապարակ»,- ասել է Գվարդիոլան: