Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը պատրաստ է 30 մլն եվրո վճարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ն, ամենայն հավանականությամբ, չեն ընդունի այդ առաջարկը, քանի որ 48 մլն եվրո են գնահատում դարպասապահի իրավունքները:
El Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Ռեալ»-ը չի ցանկանա այդքան գումար վճարել: Նշվում է, որ իսպանական գրանդը պատրաստվում է պաշտոնական առաջին տրանսֆերային առաջարկն անել «Յունայթեդ»-ին: Երկրորդը կարող է ավելի շահավետ լինել «կարմիր սատանաներ»-ի համար: Բայց հազիվ թե «արքայական ակումբ»-ը 35-40 մլն եվրոն գերազանցող գումար վճարի:








































