Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ստացել է «ֆուտբոլային Օսկար», որը Խորվաթիայում հանձնում են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:
29-ամյա ֆուտբոլիստն այդ մրցանակը ստացել է երրորդ անգամ անընդմեջ: Մոդրիչը ստացել է 168 ձայն` կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին գերազանցելով 16 ձայնով:
Խորվաթիայի մրցաշրջանի լավագույն ֆուբոլիստի կոչումը Մոդրիչին հանձնել է նախկինում հայտնի ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը:
Մոդրիչը նախորդ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով: Լա Լիգայում նա 16 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:








































