Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է կենտրոնական հարձակվող դարձնել թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին:
Բենիտեսի կարծիքով՝ Քրիշտիանուն ավելի հաջող հանդես կգա կենտրոնական հարձակման գծում, ոչ թե ձախ եզրում, որտեղ խաղում էր Կարլո Անչելոտիի օրոք:
Մասնագետը կարծում է, որ այդ տեղափոխությունը կարևոր նշանակություն ունի, քանի որ նման դեպքում Գարեթ Բեյլն էլ կարող է հանդես գալ ձախ եզրում, որտեղ նրա խաղը շատ հաջող է ստացվում:









































