Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի գծով նախկին նախարար Լադո Վարձելաշվիլին այսօր ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, պատահական սպանությունից հետո Թբիլիսիում ձերբակալվել է Վարձելաշվիլին:
Հաղորդման համաձայն՝ փետրվարի 22-ին նա իր տուն է հրավիրել մի քանի ընկերոջ, որոնց հանդիպման ընթացքում ցույց է տվել իր զենքերի հավաքածուն: Նախկին նախարարի ընկերներից մեկը՝ Զվիադ Կավտարաձեն, պատահաբար կրակ է արձակել այդ զենքերից մեկով, որը դիպել է Դևի Սիրաձեին, ով մահացել է նախքան շտապօգնության ժամանելը:
Նախկին նախարարի փաստաբանի խոսքով՝ շուտով կարող է մեղադրանք ներկայացվել Վարձելաշվիլիին ապօրինի զենք պահելու ու կիրառելու հատկանիշներով: