Իսպանացի ֆուտբոլիստների միությունը (AFE) հաստատել է, որ երկրի ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգաների խաղացողները գործադուլ կսկսեն մայիսի 16-ից, ինչը վտանգում է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը:
Դժգոհության առիթ է հանդիսացել հեռուստատեսային հեռարձակումների նոր օրենքը:
«Մենք պաշտպանվում ենք, քանի որ մեր իրավունքները խախտված են: Հարցը կայանում է նրանում, թե ինչպես է կազմակերպվում հեռուստահեռարձակումների իրավունքների վաճառքը: Օրենքն ընդունելու ժամանակ ոչ ոք մեր կարծիքը հաշվի չի առել»,- AS-ը մեջբերում է AFE-ի նախագահ Լուիս Ռուբյալեսի խոսքերը:
Հավելենք, որ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները համակարծիք են առաջնությունը դադարեցնելու հարցում:








































