ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կրկին խոսել է ԱՊՀ առաջնության ստեղծման գաղափարի մասին:
«ԱՊՀ առաջնության ստեղծումը դեմ է ՖԻՖԱ-ի սկզբունքներին, այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ն երբեք դրական պատասխան չի տա: Ակումբները պետք է մասնակցեն իրենց ազգային առաջնություններին:
Կարևոր է պահպանել ազգային առաջնությունները: Այսպիսին է ֆուտբոլային ընտանիքի վարած քաղաքականությունը:
Եվրոպայում մրցաշարերի ստեղծման իրավունք ունի միայն ՈւԵՖԱ-ն: ՖԻՖԱ-ն երբեք թույլ չի տա, որ այդ նախագիծն իրականություն դառնա»,- Բլատերի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:








































