«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Երկու տարի առանց տիտղոսի մնալը չափից շատ է «Բավարիա»-ի համար, ու մենք պետք է դրա հետ ինչ-որ բան անենք: Ես տեսնում եմ, որ խաղացողների մոտ կա կիրք ու ցանկություն: Դա շատ կարևոր է առաջ շարժվելու համար:
Առաջնությունում, Գավաթի խաղարկությունում ու Չեմպիոնների Լիգայում մենք ցույց ենք տվել արդեն, որ հաղթանակի ձգտում ունենք ու մոտիվացված ենք: Չեմպիոնների Լիգան հատուկ մրցաշար է, չէ որ դու խաղում ես բարձր մակարդակի վրա, ու քեզանից պահանջվում է սովորականից ավել ջանքեր գործադրել»,- Հայնկեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































