Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական բարձր տրամադրություն ուներ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղից հետո:
Բրազիլացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել հանդիպման 80-րդ րոպեին միայն: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ «արքայական ակումբ»-ի:
«Ես խաղադաշտ դուրս եկա, ակտիվ էի և օգնեցի թիմին, ինչն ինձ անչափ դուր է գալիս: Ես երջանիկ եմ: Սերխիո Ռամոսի հեռացումից հետո մենք ստիպված էինք բարդ աշխատանք կատարել: Պետք էր շատ վազել և պայքարել, սակայն մենք գոհ ենք»,- նշել է Կական:








































