«Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո’Օն հաստատել է, որ իր կյանքը վտանգված է` Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ կոնֆլիկտի պատճառով:
«Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայում երկար ժամանակ կարգ ու կանոն չկար: Ոչ ոք չգիտեր, թե ինչ է անում և ինչի համար է պատասխանատվություն կրում: Ես որոշեցի օգնության հասել, բայց ինձ անմիջապես մեղադրեցին ինչ-որ մեկի պատվերը կատարելու մեջ:
Ես միայն մեկ նպատակ էի հետապնդում` հասնել նրան, որ չինովնիկները պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար: Ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր երկրում:
Ինձ իսկապես վտանգ է սպառնում: Երբ դեմ ես դուրս գալիս համակարգին և առկա է նաև փողի գործոնը, չես կարող սիրալիր վերաբերմունք ակնկալել: Ֆուտբոլը պատկանում է բոլորին: Ինչ- որ խմբի անձնական նպատակները չպետք է զրկեն մարդկանց ուրախությունից: Եթե ես մահանամ, ուրեմն Աստված այդպես է կամենում»,- ֆուտբոլիստին մեջբերում է Camfoot-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էտո’Օն հայտարարել էր, որ թիկնապահներ է վարձել, ովքեր հսկում են նրա տունն անգամ գիշերները:








































