«Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարն իր ակումբակից Էդեն Ազարին Անգլիայի առաջնության լավագույն խաղացողն է համարում:
«Կարծում եմ, որ Ազարը Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն է: Ուժեղագույնին որոշելն այնքան էլ հեշտ գործ չէ, մանավանդ Անգլիայում, որտեղ այդքան շատ են հզոր ֆուտբոլիստները: Սակայն Ազարը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում և արժանի է դիտարկվել որպես լավագույն ֆուտբոլիստ:
Ակնհայտ է, որ մենք ունենք գերազանց այլ ֆուտբոլիստներ` Վիլիանը, Դիեգո Կոստան: Բայց կրկնեմ, որ այս պահին լավագույնն Ազարն է»,- Daily Mail-ը մեջբերում է Օսկարի խոսքերը:








































