Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն է, տեղեկացնում է ANSA-ն:
«Ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Պաստորեն է: Նա իրոք տաղանդավոր ֆուտբոլիստ է:
Պաստորեն կրեատիվ է և կարող է բեկել հանդիպման ընթացքը: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլում կարևոր են նաև այն ֆուտբոլիստները, ովքեր ոչ միայն դառնում են գոլերի, այլ գեղեցիկ գոլային փոխանցումների հեղինակ»,- հայտարարել է Կանտոնան:








































